ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան եկել էր խորհրդարան:
Տեղեկացանք, որ ընդամենը կարճ ժամանակով է նա եկել խորհրդարան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին ու հեռացել:
Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ նա պատգամավորների հետ առանձին հանդիպումներ չի ունեցել:
Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 27-ն է․ ահաբեկչությունից անցել է 24 տարի։
Ք.Մ