Տարածաշրջանի բոլոր բնակիչներն արժանի են, որ տասնամյակներ տառապելուց հետո այստեղ խաղաղություն և անդորր տիրեն: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
Նա ընդգծեց, որ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը: «Որպես դրա դրսևորում՝ մենք տրամադրելու ենք ևս 40 մլն ֆորինտ՝ օգնելու այն ընտանիքներին, որոնք վերադարձել են Հայաստան ԼՂ-ից: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցություն ցուցաբերել նաև այդ անձանց բուժման գործում», – նշել է նա:
Հունգարիայից ժամանած պաշտոնյան նաև խոսել է Միրզոյանին ուղղված իր խնդրանքի մասին։ «Ես այսօր խնդրեցի պարոն նախարարին, որպեսզի նա ինձ թույլ տա Երևանում ստեղծել Հունգարիայի հյուպատոսություն», – նշել է նա։