Մահացել է ռուսաստանաբնակ բլոգեր Իվետա Քոչկոնյանի տատիկը։ Այդ մասին բլոգերը հայտնել է ինստագրամյան իր էջում։
«Դեռ մեկ ժամ առաջ ես քեզ մոտ էի գալիս»,-սթորի բաժնում հրապարակված լուսանկարին կից՝ գրել է Իվետան։
Ավելի ուշ, հրապարակելով նկարներ իր էջում տատիկի հետ, գրել է.
«Իմ սիրելի Ալլա (Վարդիթեր) տատիկ, դու արժանի չէիր այն տանջանքներին, որոնց միջով ստիպված էիր անցնել այս 9 օրերին։ Բառացիորեն վերջերս ես երախտագիտությունս էի հայտնում Աստծուն, որ երբեք չեմ առերեսվել մահվանն իմ տան մեջ։ Ինձ հարազատ ոչ մեկը ինձ չի լքել երբեք։ ՆԵՆԵ, դու արժանի չես նման մահվան… Շատ տանջվեցիր։
Մահվանիցդ դեռ մեկ ժամ առաջ, ես քեզ մոտ եկա՝ ստուգելու, թե ինչպես ես, քանի որ այսօր առաջին գիշերն էր, որ դու հանգիստ քնեցիր։ Ես պատկերացնել չէի կարող, որ քո քունը այդքան խորը կդառնա։
Իմ սիրելի ՆԵՆԵ, իմ խատուտիկ, հանգչիր խաղաղությամբ, շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար»։
Հավելենք, որ բլոգերի տատիկի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատթարացել էր։
Մ. Ղ.