Նոյեմբերյանի «Բովեր» հանդամասում 16-ամյա քաղաքացիներ են մոլորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ոկտեմբերի 27-ին՝ ժամը 18։30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Բովեր» կոչվող հանդամասում քաղաքացին և իր ընկերը մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Բովեր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ս. Հ․-ին (ծնված 2007 թ․) և Գ. Ա․-ին (ծնված 2007 թ․) և տեղափոխել Նոյեմբերյան քաղաք:




Լրահոս