ՖՈՏՈ. Գորիսում տներ են կառուցում Արցախից տեղահանվածների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացվում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրը։

Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի։

Շինաշխատանքներն արդեն սկսված են։ Բնակարանաշինության ծրագիրը մեկնարկել է Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով»,– ասված է հաղորդագրությունում։




Լրահոս