Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Նա մասնակցելու է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին:
Այդ համաժողովին կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ևս մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: