Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն – Աշտարակի խճուղիներում:
Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի – Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ:
Երևանի մուտքից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում և Եղվարդի խճուղուց դեպի Երևան քաղաքի ելք ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»: