![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/shchak_24-780x_-1-768x515-1.jpg)
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացնում են․
«Նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ»։