ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցանկացած պաշտոն ժառանգական չէ, մանավանդ, որ ես արդեն 11-րդ տարին ա, որ պաշտոնավարում եմ»:Կովալենկո Շահգալդյան «hraparak.am»11 տարի պահանջվեց, որպեսզի Շահգալդյանը նման եզրակացության գա: Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Կոտայքի մարզպետը, ըստ երեւույթին, հոգեբանորեն է սկսել նախապատրաստվել այն ամենին, ինչ տեղի է ունենալու: Մեր ժամանակներում, բարեբախտաբար, պաշտոնն այլեւս ժառանգական չէ, եւ որքան էլ «գահը» փոխանցելու սովորույթը շատերի համար ցանկալի լինի, միեւնույն է, այդ մասին նրանք միայն պատմության դասագրքերում կարող են կարդալ:  Թեեւ տվյալ դեպքում մարզպետը հնարավորն է արել որդուն գոնե քաղաքապետի պաշտոնը ժառանգած լինելու համար: Այնպես որ, պաշտոնաթողության մասին լուրը նա կարող է ավելի թեթեւ տանել, հատկապես որ Վերահսկիչ պալատը սկսել է ստուգել Կովալին:




Լրահոս