Երևանի Արցախի տեղեկատվական շտաբը հոկտեմբերի 1-ից լուծարված է, սակայն Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները չեն դադարում աջակցություն ստանալու համար դիմել կենտրոնին։
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանվածները պատմեցին, որ պետությունից և որևէ այլ կառույցից աջակցություն չեն ստացել։ Միակ աջակցությունը եղել է պետությունից ստացված 100 հազար դրամը։
Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 20-ին՝ իրենց հետ վերցնելով միայն հագուստ։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան