Իրանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի օրը կայցելի Թուրքիա: Կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի արտգործնախարարության X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։




Լրահոս