Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը կլինի Բենիել Դարիուշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Բենեիլ Դարիուշի հետ, հաղորդում է կազմակերպության կայքը:

Մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքում UFC Fight Night 233-ի շրջանակում և կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին մենամարտն անցկացրել է բրազիլացի Ժոակիմ Սիլվայի հետ: Մենամարտը տևել է երկու ռաունդ և ավարտվել Արմանի տեխնիկական նոկաուտով:




Լրահոս