![](https://armlur.am/wp-content/uploads/2023/11/110123948525e967eb4df1bad839853f69f88b.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Մանուկ Ա.-ն, որը 2021 թ. հունիսի 23-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: