Մոսկվան Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում է որպես հակառուսական ժեստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով համաժողովին։

Ռիա Նովոստին հայտնում է, որ այսօր ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ելույթ ունենալով  ասել է, որ Մոսկվան Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին դիտարկում է որպես Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ։

Նշենք, որ այս համաժողովին Հայաստանը ներկայացնում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս