Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բորիս Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքների կատարման համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը, այդ կերպ հանդիսանալով պետական կառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Քնար Մանուկյան




Լրահոս