«Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում ավելի ինտենսիվ աջակցել Հայաստանին». հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
«Անվտանգության հարցերում կարող ենք աջակցել և համագործակցել Հայաստանի հետ, և մենք այդ մասին ինտենսիվ մտքեր ենք փոխանակել, որպեսզի դիմակայուն և ամուր ժողովրդավարություն հաստատվի Հայաստանում, և երկիրը կարողանա պաշտպանել իր անվտնանգությունը։ Եթե ժողովրդավարությունն ամրանա, կարող ենք համագործակցել նաև իրավական ոլորտում, իրավական պետության, մշակույթի, երիտասարդների, բուհերի համագործակցության առումով»,- ասել է նա։
Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է նաև տնտեսական ամրության և էներգետիկ անկախության մասին. «Մենք՝ Գերմանիան, զգում ենք, թե որքանով ենք կախված Ռուսաստանից։ Եվ գիտենք՝ Հայաստանն էլ ինչ կախվածություններ ունի։ Մեկ օրում դա չի փոխվելու»։