ՖՈՏՈ․ Թոփ 4 երկրներ, ուր կարելի է գնալ նաև փոքր բյուջեով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Passion.ru կայքը ներկայացնում է մի քանի հասանելի ուղղություններ, որոնք իդեալական են նրանց համար, ովքեր արդեն հոգնել են մոխրագույն առօրյայից և առատ ձյունից:

Շատերը կարծում են, որ ձմռանը տաք երկիր արձակուրդ գնալը շատ թանկ արժե։ Ճամփորդական փորձագետ Մարինա Չեփնյանը խորհուրդ է տալիս, թե որտեղ կարող եք գտնել ծովը հենց հիմա՝ առանց ձեր բյուջեին մեծ վնաս հասցնելու։

Թուրքիա

Զբոսաշրջիկների կողմից սիրված այս երկիրն այնքան էլ տաք չէ, որ ամբողջ օրը լողափում պառկած լինես, բայց բավական հարմար է տաքացվող բաց լողավազանում լողալու համար։ Հետևաբար, ձմռանը դեպի Թուրքիա ճամփորդությունների գները շատ ցածր են, 7 գիշեր հանգստի համար կարող եք գնալ 3* հյուրանոց՝ սկսած 30 հազարից երկուսի համար։ Շատ հյուրանոցներ, նույնիսկ ոչ թանկ, ունեն փակ և բաց ջեռուցվող լողավազաններ: Ալանիան համարվում է ամենատաք շրջանը, զբոսաշրջիկները լողում են այնտեղ գրեթե ամբողջ տարին։

ԱՄԷ

Օրինակ, Դուբայում փաթեթային տուրը երկու հոգու համար 7 գիշերով դեպի 4* հյուրանոցում արժե 44 հազար ռուբլի։ Ծովափնյա ամեն ինչ ներառող արձակուրդի համար կարող եք գնալ Շարժա, Ռաս Ալ Խայմա և Աբու Դաբի, իսկ ծովափնյա և բոլոր հնարավոր զվարճանքների համադրման համար, իհարկե, գնալ Դուբայ:

Եգիպտոս

Բուրգերի երկրում ձմեռը համարվում է ցածր, ոչ ծովափնյա սեզոն, ուստի ճամփորդությունները շատ էժան են, թեև եղանակը հիանալի է: Ջրի ջերմաստիճանը մոտ 22 աստիճան է, շատ զբոսաշրջիկներ լողում են և վայելում լողափում հանգստանալը։ Եգիպտոսը իդեալական է այս սեզոնին հանգստանալու համար։

Հորդանան

Կարմիր ծովի Հորդանանի ափերը վաղուց բաց են, սակայն դրանք այնքան էլ հայտնի չեն, որքան վերը թվարկված երկրները, ուստի այնտեղ շատ ավելի հանգիստ է։ Մեկ շաբաթվա ուղևորությունը դեպի 4* հյուրանոց երկու հոգու համար կարժենա 60 հազար ռուբլուց շատ, բայց ձեզ երաշխավորված է լիարժեք հարմարավետություն, գերազանց սպասարկում և հանգիստ:

Պատրաստեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս