Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պետնախարարի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-ԱՄԷ կապերի ամրապնդմանը:

Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղը նշել է, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր:




Լրահոս