Արևմուտքն արժեզրկել է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ մարմինների աշխատանքը. Պատրուշև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների և Եվրամիության գործողությունները արժեզրկում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), Եվրոպայի խորհրդի (ԵԽ), ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) որոշ մարմինների աշխատանքը:

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում Անկախ Պետությունների Համագործակցության գործընկերների հետ հանդիպմանը։

«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են միջազգային հանրության ջանքերը համակարգելու և հակամարտությունները կանխելու համար ստեղծված բազմաթիվ միջազգային ձևաչափեր, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն և Եվրախորհուրդը, արագորեն արժեզրկվում և կորցնում ազդեցությունը: Վաշինգտոնի, Լոնդոնի և Բրյուսելի քաղաքականացված մոտեցումները սաստկացել են և անիմաստ դարձրեց ոչ միայն նրանց գործունեությունը, այլև ՄԱԿ-ի համակարգի մի շարք մարմինների աշխատանքը»,- հայտարարել է նա։




Լրահոս