ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանի առեղծվածը․ ու՞ր է նա անհետացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն իր մոնո ներկայացումով նախ հայտ ներկայացրեց սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Դերասան-քաղաքապետն իր սրտառուչ հայտարարություններով փորձեց երևանցիների սիրտը շահել.

«Ինձ պետք է, որ երկիրը ծաղկի, հասարակությունը դուրս գա ապատիայից։ Եթե դա մենք չանենք, ապա անելու են մարդիկ, որոնք առաջնորդվում են միայն իրենց սեփական եւ խմբակային շահերով, ովքեր թքած ունեն մարդկանց վրա, եւ արդեն ոչ միայն փոխաբերական, այլեւ ուղիղ իմաստով։ Հետեւաբար հայտարարում եմ՝ իմ թիմի հետ մասնակցելու եմ ավագանու առաջիկա ընտրություններին։ Մեր թիմը չունի մեծ գումարներ, լրատվամիջոցներ, օլիգարխներ, մեր միակ հարստությունը, դուք եք, երեւանցիներ։ Միակ որոշողը դուք եք։ Մենք միասին ամեն ինչ կարող ենք»,- հայտարարել էր Մարությանը։

Պասիվ քարոզարշավը, լրագրողների ու հանրության շփումներից խուսափելը թողեց իր հետևանքները և արդյունքը եղավ այն, որ Մարությանը հավաքեց մոտ 19 տոկոս ձայն:
Քաղաքական փորձ չունեցող Հայկ Մարությանը տապալեց նաև քաղաքական հետագա գործընթացները, երբ թվում էր, թե ընդդիմադիր դաշտում նրա թեկնածության շուրջ կոնսոլիդացիա է ձևավորվում, նա սկսեց նոր նախապայմաններ առաջ քաշել և ձախողեց այդ գործընթացը:
Հիմա էլ Հայկ Մարությանը չի կողմնորոշվում. վերցրել է ավագանու անդամի մանդատը, բայց չի գալիս քաղաքապետարան ու չի մասնակցում ավագանու նիստերին, այսպես ասած՝ ընդհատակ է անցել:

Ստացվում է, նախկին քաղաքապետ Մարությանը միայն ականջահաճո հայտարարություններ է անում ու անհետանում, բայց իրական պայքարի ու հստակ քայլերի պատրաստ չէ:




Լրահոս