ԼԱՎՐՈՎԸ՝ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՏրրՌÿ-1 հեռուստալիքի 60 ՎՌվցՑ ծրագրի եթերում նշել է, որ  ԱՄՆ-ն կարող է արբանյակային պատկերներ տրամադրել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման մասին, այլ ոչ թե փորձել դրանցով պատկերել Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ռազմական համագործակցությունը:

 

«Հիմա, երբ բոլորը քննարկում են Գազայի ողբերգությունը, որտեղ հարձակվել են հիվանդանոցի վրա, հարյուրավոր մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մենք կարող ենք ամերիկացիներից խնդրել նաեւ արբանյակային տվյալներ, քանի որ նրանք արբանյակներով ճշգրիտ վերահսկում են այս տարածքը: Նման հարձակումը չէր կարող աննկատ մնալ։ Պետք է դեպի քեզ «շրջվել», այդ դեպքում գուցե աշխարհն ավելի հանգիստ լինի»,- խորհուրդ է տվել Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է 1967 թվականի սահմաններում Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտության մասին Անվտանգության խորհրդի որոշումներին։ «Մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, որոնք ոչ ոք չի չեղարկել եւ ոչ ոք չի հրաժարվել: Այդ բանաձեւերը ենթադրում են պայմանավորվածություններ ձեռք բերել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա, որի մայրաքաղաքը Արեւելյան Երուսաղեմն է», – ասել է նա. փոխանցում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին:

«Բոլորը գիտեն, որ Իսրայելը, այսպես կոչված, բնակավայրերի ընդլայնմանն ուղղված իր միակողմանի գործողություններով խախտում է այս բանաձեւը»,- հավելել է Լավրովը։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ խոցել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժմանը պատկանող ավելի քան 100 թիրախ։ ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակմանը մասնակցած «ՀԱՄԱՍ»-ի զինյալ, չեզոքացվել է նաեւ «ՀԱՄԱՍ»-ի ջոկատ։

Խոցված օբյեկտների շարքում են ստորգետնյա թունել, զենքերի պահեստներ, տասնյակ հրամանատարական կենտրոններ։ ԻՊԲ-ն հայտնում է նաեւ Ջաբալիայի շրջանում մզկիթներից մեկում գտնվող զենքերի ոչնչացման մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել Գազայի հունական եկեղեցու մերձակայքում գտնվող շենքին հասցված հարվածի մասին, որի հետեւանքով վնասվել է նաեւ 12-րդ դարի եկեղեցու ճակատային հատվածը։

Ըստ BBC-ի՝ «ՀԱՄԱՍ»-ը հայտնել է, որ եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին. եկեղեցում պատսպարված էին օթեւան փնտրող բազմաթիվ քրիստոնյաներ։ Ըստ «ՀԱՄԱՍ»-ի՝ պայթյունը լուրջ վնասներ է հասցրել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։

ԻՊԲ-ն հայտնել է, որ կործանիչները հարվածել են հրամանատարական կենտրոնին, որտեղից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակվում, եւ դրա հետեւանքով վնասվել է տարածքում գտնվող եկեղեցու պատը։

Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքությունը դատապարտել է եկեղեցու գնդակոծությունը՝ հայտնելով, որ «եկեղեցիները եւ դրա հաստատությունները թիրախավորելը պատերազմական հանցագործություն է»։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել եւ սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաեւ Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին: Պաղեստինյան կողմում զոհերի թիվը շուրջ 3800 է, վիրավորների թիվը՝ 13 000։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել «ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։

 

 

 

ՊԵՏՔ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ հայտնել է իր մտադրությունն Ադրբեջանի տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ պայմանագրի շուրջ բանակացությունների շարունակման վերաբերյալ:

Ադրբեջան նախագահը ավելի վաղ հավելել էր, որ «խաղաղության պայմանագիրը պետք է անհապաղ ստորագրել»:

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպես հայտնել է կանադական Cable Public Affairs Channel հեռուստաալիքը, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կայցելի Հայաստան:

Մելանի Ջոլին նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Հայաստան:  Նախատեսվում է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ։ Նրանք կքննարկեն տարածաշրջանային հարցեր:

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ  որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության եւ համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը:

«Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ:

Ելնելով վերոգրյալից` Երեւանի Խ. Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները»։

 

 

 

ՄՈՒՏՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երեւանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը:

Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ երեկոյան 21:00:

Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք՝ 5000 ՀՀ դրամի չափով՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրնեսգրքի 124-րդ հոդվածի»:

 

 

 

Ո՞Վ Է ՈՒՂՂՈՐԴԵԼ

Սամվել Բաբայանը մի խումբ արցախցիների երեկ ուղղորդել էր դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Լարված իրավիճակ էր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա էին անցկացնում՝ Սամվել Շահրամանյանից պահանջելով իրենց աշխատավարձերը, թոշակներն ու սոցիալական աջակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի  անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ՝ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են եւ հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ, ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա: Ըստ մեր տեղեկությունների` Սամվել Բաբայանը այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։ Բաբայանը նպատակ է հետապնդում ղեկավարել Արցախի կառավարությունը եւ այն ֆինանսական միջոցները, որոնք բերվել են Արցախից եւ ուղղվում են ողջ աշխարհից  Արցախի հումանիտար խնդիրների համար: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի նախընտրելի տարբերակն է՝ որպես Արցախի ղեկավար, եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ Բաբայանը ամեն օր նոր սցենարներ է գծում, թե ինչպես գահընկեց անեն Արցախի վտարանդի կառավարության ղեկավարներին: ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ մինչեւ այսօր ՀՀ իշխանություններից գրեթե ոչ ոք կապի դուրս չի եկել, չի ընդունել:

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԳԱԶԱՅՈՒՄ

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը «խորապես սգում է» Գազայի հատվածում՝ Սուրբ Պորֆիրիոս վանքին հարող շենքի վրա հարձակման հետեւանքով զոհվածների համար: Հինգշաբթի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին, որ Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին ավերվել է իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:

«Մեր խորը վիշտն ենք հայտնում Գազայի հատվածում՝ Սուրբ Պորֆիրի վանքին հարող շենքի վրա հարձակման հետեւանքով զոհվածների համար»,- ասվում է Հունաստանի ատաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Քաղաքացիների պաշտպանությունը եւ պաշտամունքի վայրերի եւ կրոնական հաստատությունների անվտանգությունը պետք է ապահովվի եւ հարգվի բոլոր կողմերից»,- ասել է Աթենքը:

Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարվածի հետեւանքով զոհվել է ութ մարդ, կան վիրավորներ։

Տիբերիայից արքեպիսկոպոս Ալեքսիոսը, հունական հեռուստաընկերությանը հարցազրույց տալով, հայտնել է, որ հարվածը հասցվել է վարչական շենքին եւ վանքի մուտքին, «նրանց ուղղությամբ հրթիռ են արձակել, եւ ամբողջ շենքը փլուզվել է»։

«Ներսում շատ քրիստոնյաներ կային, որոնցից շատերը վիրավորվեցին, եւ մենք ունենք նաեւ մահացածներ»,- ասաց արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ վանքում ավելի քան 400 մարդ կար:

Երուսաղեմի պատրիարքարանը դատապարտել է իր եկեղեցու վրա հարձակումը եւ այն որակել որպես ռազմական հանցագործություն։

 

 




Լրահոս