ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է «Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ, իսկ խաղի մրցավարական անձնակազմի տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Եվրոպա լիգայի A խմբի 4-րդ տուրի «Ֆրայբուրգ» – «Բաչկա Տոպոլա» խաղը նշանակված է նոյեմբերի 9-ին:
3-րդ տուրից հետո «Ֆրայբուրգը» 6 միավորով երկրորդն է, «Բաչկա Տոպոլան» 1 միավորով եզրափակում է խմբի աղյուսակը: