Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը հոկտեմբերի 21-22-ը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը եւ 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել:
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՐՑ. «Էվոկա»-ում պարտատոմսերի գրավով վարկ վերցնել կարո՞ղ եմ:
Լիլիթ Միքայելյան (26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, կարող եք:
Ինչպես եւ ավանդի դեպքում, պարտատոմսերի դեպքում եւս կարելի է պարտատոմսերի գրավով վերցնել կարճաժամկետ վարկ։
«Էվոկա բանկ»
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկը տրամադրվում է առավելագույնը պարտատոմսի մարման ժամկետով, պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույք՝ +2%, այսինքն՝ ՀՀ դրամով՝ 12%, ԱՄՆ դոլարով՝ 7.5% տարեկան անվանական տոկոսադրույքով։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:
Արտակ Հայրապետյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է (ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: