ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ին կոչ է անում մոռանալ Գազայի վրա վերահսկողություն ունենալու հետ կապված պատրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը կոչ է արել Վաշինգտոնին մոռանալ պատրանքները, թե ով է կառավարելու Գազայի հատվածը Իսրայելի հետ պատերազմի ավարտից հետո։

«Մենք նախագահ Բայդենին և նրա վարչակազմին ասում ենք՝ դադարեցրեք ագրեսիայից հետո Գազան կառավարելու պատրանքները: Դիմադրությունը և մեր ժողովուրդը կհաղթեն, դա վիճելի չէ», – ասել է Համդանը:

Պաղեստինցի քաղաքական գործիչը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ-ին «չվատնել իր ժամանակը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և նրա պարտված բանակի վրա»։

«Սովորեք ձեր նախորդ դասերից Մերձավոր Արևելքում և այլուր», – ավելացրել է Ուսամա Համդանը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա սցենար, որով ՀԱՄԱՍ շարժումը ղեկավարի Գազայի հատվածը պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո, քանի որ աբայդեն

յն «կհանգեցնի դրա կրկնությանը»:




Լրահոս