Երկիր. Բարերարին գցել են եւ վնասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ դեռ

հուլիսին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանում սեպտեմբերին կբացվի հայ բարերարների ճեմուղի:  ”Այն ստեղծվելու է Հանրապետության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանի շրջակայքը գտնվող այգու տարածքում:

Նախատեսվում է ճեմուղում տեղադրել Ալեքսանդր Մանթաշյանի, Միքայել Արամյանցի, Պողոս Նուբարի,

Գալուստ Կյուլպենկյանի, Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան եղբայրների եւ Ալեք Մանուկյանի արձանները: Սեպտեմբերն անցավ, սակայն ճեմուղին այդպես էլ չբացվեց: Սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Անահիտ Անդրեասյանը ”Երկիր”-ին տեղեկացրեց, որ ճեմուղին մինչեւ տարեվերջ կբացվի: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ճեմուղու բացումը ձգձգվում է, քանի որ

արձաններից մեկը տեղափոխման ժամանակ ընկել եւ վնասվել է: Իսկ, ահա,

Անդրեասյանն ընդամենը նշեց, որ պատճառը տեխնիկական որոշ խնդիրներն են”,- գրում է ”Երկիր”-ը:




Լրահոս