Սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև փոխհրաձգություն է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակի մարտիկները Դեյր-էզ-Զոր գավառական կենտրոնից (Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա) դեպի արևելք փոխհրաձգության մեջ են մտել ամերիկյան զորքերի հետ։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Նրա տեղեկություններով՝ կողմերը օգտագործում են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետեր և հրետանի։

Բախումները Եփրատ գետի տարածքում սկսվել են Դեյր էզ Զորի արեւելյան թաղամասերի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումից հետո։

Ըստ France-Presse գործակալության՝ այս հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Ջո Բայդենի հրամանով հարված են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտին, որն օգտագործվում է ԻՀՊԿ-ի կողմից ինքնապաշտպանության նպատակով։




Լրահոս