Արդեն 2-3 օր Հայաստան Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում՝ Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդները, հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում չեն կարողանում մուտք գործել Հայաստան: Քաղաքացիները ահազանգում են, որ նման հերթեր բեռնափոխադրման ամենաթեժ շրջանում չի եղել։
AmLur.am-ը կապվեց Պետական եկամուտների կոմիտեի հետ, որտեղից մեզ հայտնեցին․
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ»։
Էմմա Միքայելյան