Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ՝ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և բացման աղոթք հղել՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանվածներին:
Այս մասին տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Հիշենք մեր աղոթքներում 100 հազարից ավելի հայերին, որոնք ստիպված եղան լքել իրենց դարավոր օթևանը՝ Լեռնային Ղարաբաղը, ու բախվել անորոշությունների»,-ասել է նա։
Արամ Առաջինը երկշաբթյա այցով է մեկնել ԱՄՆ։
Հանդիպումներ են նախատեսված Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական և եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: