Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ​​Վաշինգտոնն անկեղծ է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու հարցում, ապա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն։

Նրա խոսքով, տարածաշրջանում խաղաղությունն ու իրավական կարգի պահպանումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Իսրայելի հարցը։

«Եթե դուք անկեղծ եք հրադադարի հարցում, ճնշում գործադրեք Իսրայելի վրա՝ ՄԱԿ-ի բանաձևերը կատարելու համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

 




Լրահոս