Լևոն Քոչարյանը կմասնակցի՞ ԱԺ առաջիկա նիստին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին պատգամավորական մանդատ ստացավ:
Լեւոն Քոչարյանը, հիշեցնենք, կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին, խաղաղ ցույցի ժամանակ իբրեւ կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու պահանջը չկատարելու և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, թեեւ տարածված տեսանյութում երեւում է, թե Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահներն ինչպես են հարվածում նրան։

Պատգամավորական մանդատ ստանալուց հետո, օրենքի պահանջով, նա ազատ արձակվեց, որպեսզի ստանձնի պատգամավորական մանդատը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լեւոն Քոչարյանը պատրասվում է մասնակցել ԱԺ առաջիկա նիստին եւ ստանձնել պատգամավորի մանդատը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերը մեկնարկում են հոկտեմբերի 14-ից:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս