Վրաստանը պահպանում է չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին, Փարիզի «Խաղաղության համաժողովի» շրջանակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ: Վրաստանը չի կարող կողմնակալ լինել: Մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք աջակցի կողմերից որևէ մեկին այս իրավիճակում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանի դիրքորոշմանը ծանոթ են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր պաշտպանական մեխանիզմներն են չեզոքությունն ու անաչառ դիրքորոշումը, ինչը կարևոր է մեր տարածաշրջանում և բխում է բոլոր երեք երկրների շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին:

2021 թվականի վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ»։




Լրահոս