Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող՝ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. ԵՊՀ-ում ե՞րբ է կազմակերպվում առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը:
Սոնա Մայիլյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Առկա ուսուցմամբ (անվճար եւ վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելությունը սովորաբար կազմակերպվում է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին:
Երեւանի պետական համալսարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման եւ մասնագիտական քննության անցկացման հստակ ժամկետները ԵՊՀ-ն դիմորդներին ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցը ստանալուց հետո՝ տարածելով համապատասխան հայտարարություն(ներ):
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ անել, եթե իմ աշխատավարձը կամ թոշակը արգելադրվել են Հարկադիր ծառայության կողմից:
Աննա Հարությունյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ դեպքում անհրաժեշտ է գործատուից՝ աշխատավարձի դեպքում, եւ սոցիալական տարածքային ստորաբաժանումից՝ կենսաթոշակների եւ նպաստների դեպքում, վերցնել տեղեկանք, որում նշված կլինի ստացվող եկամուտների չափը, բանկը, որի միջոցով Դուք ստանում եք այդ գումարները, այն հաշվեհամարը, որից փոխանցվում են այդ գումարները։ Տեղեկանքը վերցնելուց հետո այն՝ դիմումին կից, պետք է ներկայացնեք Դատական ակտերի հարկադիր ծառայության այն բաժին, որտեղ կիրառվել են արգելանքները՝ դիմումով խնդրելով պահումները կատարել միայն սահմանված տոկոսների չափով։
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է բռնագանձում տարածել անձի եկամտի՝ աշխատավարձի, կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա: Պետք է հաշվի առնել, որ բռնագանձումը կարող է տարածվել եկամտի միայն որոշակի մասի վրա (ոչ ամբողջությամբ): Մասնավորապես, եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով, ապա, վերոնշյալ հիմքերով, ստացվող եկամուտներից (բացառությամբ կենսաթոշակների) բռնագանձումը կարող է տարածվել մինչեւ 75%-ի չափով, իսկ այլ տեսակի պահանջների բավարարման նպատակով կարող է տարածվել մինչեւ 50%-ի չափով, անձի պետական կենսաթոշակներից կարող է բռնագանձվել մինչեւ 30%-ի չափով: