ՔՊ-ական պատգամավորը փորձում է իր ձեռքը վերցնել Մալաթիա-Սեբաստիան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեպետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կոալիցիոն հուշագրով ՔՊ-ն զիջել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, եւ օրերս թաղապետ է նշանակվել Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը, սակայն, մեր տեղեկություններով, վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները՝ ի դեմս պատգամավոր Էդգար Հակոբյանի եւ դերասան Գնել Սարգսյանի։ Էդգար Հակոբյանը կուսակցության Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավարն է, տեւական ժամանակ է՝ այս համայնքում ՔՊ-ն խորհուրդ չէր ձեւավորում, քանի որ թեւերի էին բաժանված, Հակոբյանն ու նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը խուլ հակամարտության մեջ էին իրար հետ։ Այժմ Հակոբյանը, ով իբրեւ պատգամավոր աչքի է ընկել միայն պատգամավորական երդման տեքստը մի կերպ ընթերցելով, թաղում ուզում է իր ազդեցությունն ամրապնդել եւ թաղապետարանում իր մարդկանց նշանակել՝ ազատելով Բարխուդարյանի նշանակածներին։

Մեզ ասացին, որ նա ակտիվ շփումների մեջ է թաղապետի հետ, փորձում է աշխատակազմի ղեկավար նշանակել իր ընկեր Կարեն Հակոբյանին, ով հեղափոխությունից հետո Մալաթիայի փոխթաղապետ էր նշանակվել, ապա ազատվել թաղապետ Դավիթ Կարապետյանի կողմից՝ ինչ-որ թերացումների պատճառով։ Դիմել էր դատարան եւ շահել դատը: Կարեն Հակոբյանն իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է եւ չնայած դեռ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ամեն օր թաղապետարանում է լինում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս