ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա:
Տիգրան Պարսիլյանը վերցնելու է մանդատը:
Այս մասին ArmLur.am-ին հաստատեց ինքը՝ Պարսիլյանը:
Հիշեցնենք, որ նա 2018թ-ին՝ հեղափոխությունից հետո, նշանակվել էր Արարատի փոխմարզպետ: Մեկ տարի պաշտոնավարելուց հետո՝ 2019 թ-ին ազատվել էր պաշտոնից։ Նա ԱԺ-ում զբաղեցնում էր Ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը։
Քրիստինա Մուշեղյան