Թուրքիայի Ալանիա առողջարանային նահանգում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 22 կմ հարավ, իսկ օջախը 14 կմ խորության վրա է։
Ալանիան քաղաք է արևմտյան Թուրքիայի տարածքում։ Բնակչությունը կազմում է մոտ 360 հազար մարդ։