ArmLur.am-ը գրել էր, որ օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանն ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ է ստացել և հետևաբար այս պահին գտնվում է ազատության մեջ։
Շուրջ մեկամսյա կալանքից հետո Լևոն Քոչարյանը կնոջ՝ Սիրուշոյի հետ կիրակին անցկացրել է Էջմիածնում՝ այցելելով «Շողակաթ» եկեղեցի.
«14 տարի առաջ միասին «եկեղեցի ենք մտել» ու դուրս չենք եկել»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեղադրված իր և Լևոնի ձեռքերի լուսանկարին կից՝ գրել է Սիրուշոն։
Ավելի ուշ երգչուհին հրապարակել է այլ կադրեր Լևոնի մասնակցությամբ ևս։
Մ. Ղ.