Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Եշիլովայի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 08:28-ին (ՀՀ ժամանակով՝ 9:28):
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 13,2 կմ խորության վրա։