Ֆրանսիան հրաժարվել է իր պաշարներից զենք տրամադրել Ուկրաինային: Այդպիսի հայտարարություն LCI հեռուստաընկերության եթերում արել է պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն:
«Այժմ մենք ուկրաինացի գործընկերների հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի այնպես անենք, որ Ուկրաինան նոր սպառազինություն գնի հատուկ ֆոնդի միջոցների հաշվին և, որ ֆրանսիացիներն իր պաշարներից ստիպված չլինեն դա անել», – ասել է նա:
Ավելի վաղ Լյուկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան դիտարկում է Ուկրաինայի տարածքում համատեղ սպառազինություն արտադրելու տարբերակը: