YouTube-ի AppleTrack ալիքի հեղինակը նոր տեսահոլովակում ցուցադրել է բյուջետային iPhone SE 4-ի բարձրորակ ռենդերներ, որոնց թողարկումը սպասվում է հաջորդ տարի։
iPhone SE 4-ը կունենա iPhone 14-ի նման տեսք՝ որոշ տարբերություններով։ Այսպիսով, նոր արտադրանքը կառաջարկի «առանց շրջանակի» էկրան, Face ID և USB-C պորտ: Սմարթֆոնի հետևի մասում կլինի մեկ տեսախցիկ՝ 48 մեգապիքսել թույլատրությամբ, մինչդեռ iPhone 14-ն օգտագործում է 12 մեգապիքսելանոց զույգ սենսորներ։
Apple-ի բյուջետային սմարթֆոնի և iPhone 14-ի միջև մեկ այլ տարբերություն կլինի նոր գործողության կոճակի առկայությունը, որը մինչ այժմ օգտագործվել է միայն iPhone 15 Pro և Pro Max մոդելներում: Ըստ լուրերի՝ Apple A16 չիպը պատասխանատու է լինելու բյուջետային iPhone SE 4-ի աշխատանքի համար։
Սպասվում է, որ iPhone SE 4-ն ավելի թանկ կդառնա, քան իր նախորդը։ Գների բարձրացումը պայմանավորված կլինի Face ID-ի, ժամանակակից դիզայնի, OLED էկրանի և ֆլագման մոդելներում հայտնաբերված այլ հանգամանքներով։
Սմարթֆոնի շնորհանդեսը կարող է տեղի ունենալ 2024 թվականի գարնանը։