ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը ազատվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Կարեն Բաբակեխյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Տեր-Թովմասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնից ազատվել է ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, նշված պաշտոնին է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Լևոն Խաչատրյանը:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության գնդապետ Սուրիկ Սարուխանյանը` “Մուծիկուլի” մականվամբ, ով ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարն էր:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Մելիք Գասպարյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական Կոտայքի բաժանմունքի պետի պաշտոնից:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, նշված բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Միքայել Աֆյանը, ով, ոստիկանապետի հրամանով, ազատվել է Երևանի թիվ 3-րդ հաշվառման քննական բաժանմունքում իր ունեցած ավագ տեսուչի պաշտոնից:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաև, որ Միքայել Աֆյանը ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Աֆյանի որդին է
Նոր պաշտոնանկություններ ոստիկամությունում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ