Առողջապահության նախարարությունը չի հետազոտել Տիմոշենկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հերքել է, որ իր վարչության ներկայացուցիչները նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ենթարկել են բժշկական հետազոտության,-տեղեկացնում է Интерфакс -ը:Վարչությունը նշել է, որ հարգելով Տիմոշենկոյի` բժշկական գաղտնիքը պահելու իրավունքը եւ  համաձայն օրենսդրության` բժիշկները չեն կարող բարձրաձայնել հիվանդության ախտանիշը եւ  եզրահանգումները:Ավելի վաղ Ուկրաինայի պետական բանտի ծառայությունը տեղեկացրել էր, որ նախկին վարչապետին հետազոտել են Ուկրաինայի առողջապահության նախարարության առաջատար մասնագետները, քանի որ ողնաշարի ցավերի պատճառով Տիմոշենկոն դժվարությամբ է շարժվում: 




Լրահոս