ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել:

 

 

ԱՌԱՔՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ տեսակի առաքանիներ է սպասարկում «ՀայՓոստ»-ը:

Նաիրա Պողոսյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀայՓոստ»-ի միջոցով կարելի է ուղարկել եւ ստանալ.

գ նամակներ

գ բացիկներ

գ փաթեթներ

գ ծանրոցներ

գ մանր կապոցներ

գ սեկոգրամներ

գ Մ- միջազգային պարկեր

Մ-միջազգային պարկը մեկ հասցեով ուղարկվող, մինչեւ 30 կգ քաշով տպագրական նյութ է (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր եւ այլն):

Սեկոգրամը բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի է, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով եւ հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով` կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով:

Փաթեթով ուղարկվում են մինչեւ 2 կգ քաշով տպագրական նյութեր, գործարար թղթեր եւ այլ փաստաթղթեր:

«ՀայՓոստ» ՓԲԸ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մանր կապոցը պատվիրված փոստային առաքանի է, որի միջոցով ուղարկվում են մինչեւ 2 կգ քաշով նվերներ, հուշանվերներ, եզակի նմուշներ եւ այլ մանր իրեր:

Ծանրոցը առավելագույնը 20 կգ թույլատրելի քաշով առաքանի է։

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Արդյո՞ք ՀՀ  քաղաքացիությունից հրաժարվելու պարագայում հնարավոր է խուսափել պարտադիր զինորական զինծառայությունից:

Արտակ Նիկողոսյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:

Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են: Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթն օրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար: Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:

ՀՀ ՊՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի եւ պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:

 




Լրահոս