Ռուս տղամարդը յոթ տարի ստրուկներ է պահել իր ֆերմայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խակասիայում տեղի 47-ամյա բնակիչը կասկածվում է տղամարդու և կնոջ ապօրինի կալանավորման և նրանց աշխատուժն օգտագործելու մեջ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «երկու կամ ավելի անձանց նկատմամբ ստրկական աշխատանքի կիրառումը՝ շանտաժի, բռնության կամ դրա կիրառման սպառնալիքի կիրառմամբ՝ տուժողների անձը հաստատող փաստաթղթերի առգրավմամբ կամ թաքցմամբ» հոդվածով։ Այս մասին հայտնում է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2016 թվականին Չարկով գյուղից 20 կմ հեռավորության վրա գտնվող ֆերմա ունեցող կասկածյալն աշխատանքի է ընդունել տղամարդու և կնոջ։ Գործատուն նրանց կանոնավոր աշխատավարձ է խոստացել իր ֆերմայում տարբեր աշխատանքներ կատարելու համար։ Տղամարդն ու կինը ֆերմայում աշխատել են օրական 16 ժամ, անհնազանդության համար կասկածյալը ծեծել է նրանց ու փակել նկուղում, տուժողները աշխատանքի դիմաց վարձատրություն չեն ստացել։

Անձը կալանավորված է, որոշվում է խափանման միջոցը:

Ավելի վաղ Ռոստովի մարզից երկու եղբայրներ էին կասկածվում ստրկական աշխատանք օգտագործելու մեջ։




Լրահոս