Անդրոիդով աշխատող WhatsApp-ի օգտատերերն այլևս չեն կարողանա Google Drive-ում անվճար պահել զրույցի կրկնօրինակները, ինչպես նախկինում էր: Այս մասին Google-ը և WhatsApp-ը հայտնել են իրենց պաշտոնական բլոգերում։
WhatsApp-ի ներկայացուցիչների խոսքով՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի առաջին կիսամյակում՝ Android-ում մեսենջերի բոլոր օգտատերերի համար։ Օգտատերերը համապատասխան ծանուցում կստանան՝ նոր կանոնների ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ։
Google-ն իր հերթին պարզաբանել է, որ WhatsApp-ի խոսակցությունների և դրանց բովանդակության կրկնօրինակումը կշարունակի աշխատել՝ հաշվի առնելով օգտատիրոջ Google Drive-ի ազատ տարածքը։ Այս ծառայության անվճար պլանը տրամադրում է ընդամենը 15 ԳԲ տարածք:
Այսպիսով, որոշ օգտվողներ ստիպված կլինեն լրացուցիչ տարածք գնել կամ ջնջել ավելորդ տվյալները: Այնուամենայնիվ, WhatsApp-ի տվյալները ջնջելը կջնջի դրանք ձեր Google Drive-ի կրկնօրինակից:
iOS-ով աշխատող WhatsApp-ի օգտատերերի համար այս պայմանները կիրառվում են ի սկզբանե, բացառությամբ, որ Apple-ը տրամադրում է միայն 5 ԳԲ անվճար տարածք:
Google Drive-ի կրկնօրինակներն օգտագործվում են խոսակցությունները և դրանց բովանդակությունը փոխանցելու և պահելու համար: Սարքերը փոխելիս օգտատերը կարող էր մուտք գործել իր հաշիվ և վերականգնել բոլոր տվյալները: