Շներն ավելի հաճախ են ենթարկվում պլաստիկ վիրահատության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի տնային կենդանիներին պլաստիկ վիրահատության ենթարկելու  ցուցանիշն աճել է 25 տոկոսով,-հայտնում է  La Repubblica-ն; Վերջին երեք տարիների ընթացքում շների քթի վիրահատությունն աճել է 25 տոկոսով, Ավելի քան մեկ միլիոն եվրո ծախսվել է հոնքերի ձգման, իսկ 250 հազար եվրո` ատամնաբուժական վիրահատությունների համար:Մի քանի վիրահատություններ արվել են բժշկի խորհրդով, քանի որ ներքեւ իջած հոնքերը խանգարում էին շներին լավ տեսնել: Սակայն շատ դեպքերում խոսքը տնային կենդանիների տերերի քմահաճույքի մասին է:Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Դուբայում շների համար բացվել էր աշխարհում առաջին յոթաստղանի հյուրանոցը:




Լրահոս