ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը:
Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով:
Որպեսզի այն օրենք դառնա և գործողության մեջ մտնի, դեռևս պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից և ապա հաստատվի նախագահի կողմից: