Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բաքվի հրաժարվելը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունից։
«Մենք խրախուսում ենք երկու երկրներին մասնակցել բանակցություններին, լինեն դրանք ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,- ասել է Միլլերը: