Հանրաճանաչ բլոգեր Եգոր Շիփը վերհիշել է պատմությունը, թե ինչպես է նա կորցրել 15 միլիոն ռուբլի խաղատանը:։ Այս մասին նա խոսել է YouTube-ում հասանելի YesNoYes շոուի ժամանակ:
Շիփը նշել է, որ կախվածություն ունի կազինոներից, ընդհանուր առմամբ նա կորցրել է ավելի քան 15 միլիոն ռուբլի։ Նրա խոսքով, ամեն ինչ սկսվել է չնչին գումարներից. օրինակ, հինգ հազար ռուբլի տանուլ տալով, որոշ ժամանակ անց նա խաղադրույք է կատարել 10 հազար ռուբլի: «Ես փորձեցի և ստացվեց՝ 10-ից մինչև 300 հազար ռուբլի վաստակեցի», – ասաց նա:
Իր առաջին հաղթանակից հետո նա շարունակեց հարյուր հազարավոր ռուբլի ներդնել կազինոյում։ «Դա նման է ձնագնդի, դու այլևս տեղյակ չես քո արարքներից, դու դրանք դեն ես նետում: Անցնում է հինգ ժամ, և դու նայում ես՝ քարտի վրա մինուս միլիոն ռուբլի»,- ասել է Շիփը՝ հավելելով, որ մոտ յոթ ամիս առաջ դադարեցրել է խաղալ կազինոյում։