Բախումներ նախագահական ընտրություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկարագուայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո բախումներ են տեղի ունեցել վերընտրված նախագահ Դանիել Օրտեգիի կողմնակիցների եւ նրա հակառակորդների միջև, ինչի հետեւանքով առնվազն 4 մարդ մահացել է,- հաղորդում է РИА Новости-ն: Բացի այդ, ոստիկանությունից հայտնել են, որ բախումների ժամանակ վիրավորվել է 46 ոստիկան: Հիշեցնենք` Նիկարագուայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վերընտրվել է գործող նախագահը` հավաքելով ձայների 62.66 %-ը: Ընդդիմությունը համոզված է, որ ձայները կեղծված են: 




Լրահոս