Հրացանի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով վնասվածքներ էր պատճառել համաքաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 03.36-ին, Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից hայտնել են, որ «գլխի, դեմքի, կրծքավանդակի ծակած-պատռած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի 46-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 46-ամյա տղամարդը 50-ամյա համաքաղաքացու հետ նոյեմբերի 16-ի ժամը 22.00-ի սահմաններում անասուններին փնտրելու նպատակով գնացել է Դիլիջան համայնքի «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հանդամաս: Անտառում արտասովոր ձայն լսելու պատճառով 50-ամյա տղամարդը 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանի փամփշտանոցում տեղադրել է փամփուշտ, իսկ փականը փակելու ժամանակ տեղի է ունեցել կրակոց, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող 46-ամյա տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

50-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և ներկայացրել նշված որսորդական ողորկափող հրացանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:




Լրահոս